«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Տեղեկատվական պատերազմ, որն էլի տանուլ է տրվում

Տեղեկատվական պատերազմ, որն էլի տանուլ է տրվում
06.02.2024 | 16:50

Այս լուսանկարում հստակ երևում է, թե ինչպես է Apple քարտեզում Օձունը ներկայացվում որպես Ուզունլա (իրականում թուրքական տարբերակը եղել է Ուզունլար), այսինքն, թուրքական այն անվամբ, ինչպես գյուղը կոչվել է մինչև 1967 թվականը։ Սա իրականում ադրբեջանականի ու Ադրբեջանի հետ ոչ մի աղերս չունեցող անվանման տարբերակ է, որն էլի օրվա իշխանության հակահայկական ու հակազգային կեցվածքի արդյունքում է տեղի ունենում։ Դարձյալ առերեսվում ենք նիկոլական տրամաբանությամբ ՀԽՍՀ քարտեզի շարունակական աղավաղման հերթական արարին, երբ թուրքական անվանումները նորից հրապարակ են բերվում ու դրսի պաշտոնական քարտեզներով մարդկանց արհեստականորեն բարոյապես ճնշում։

Ասենք, նայում ես՝ մանրուք է, բայց իրականում մանրունք չի, էս ամեն ինչը սկսվեց տեղեկատվական պատերազմով, որն էլի տանուլ է տրվում. ոչ մի ուղղությամբ գործ չեք անում, ու ամեն ինչը բարձիթողի բրախած է ինքնահոսի։ Այ սենց բառադի վարվեցիք և ամեն ինչի արդյունքում Արցախն էլ վարի տվեցիք, հիմա անցել եք հայկական բնակավայրերի անվանումների բռնաբարմանը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ